Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Ճոխ մեքենա ենք տալիս, ասում ենք՝ ախպեր, գնա մարզ, արի»

«Ճոխ մեքենա ենք տալիս, ասում ենք՝ ախպեր, գնա մարզ, արի»
18.11.2016 | 16:01

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով շարունակեց եկող տարվա բյուջեի քննարկումները։ Եթե նախորդ օրերին կառավարությունը բացահայտ արհամարհական վերաբերմունք էր ցուցաբերել և կիսատ-պռատ էր ներկայացել քննարկումներին, այսօր նախարարների թիվը մեծ էր, սակայն դարձյալ չկար կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Ընդդիմադիրները, քննադատելով բյուջեի դրույթները, այս կառավարությանը ևս վստահություն չհայտնեցին։ «Կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելն ըստ էության չի փոխվել: Եվ այդ տնտեսական մոդելը կառուցված է հետևյալի վրա, որ մեր ընդերքը արտահանենք, մեր քաղաքացիներին ուղարկենք խոպան, որպեսզի նրանք այնտեղից տրանսֆերտ ուղարկեն»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի վիճակն այսպես է լինելու, քանի դեռ չկա արդյունաբերություն:

Անդրադառնալով ծառայողական մեքենաների կրճատմանը, Փաշինյանը նշեց. «Ինչքան դուրս գրած ավտո ու մետաղաջարդոն կար, հանեցին ծախեցին: Բայց այսօր կառավարությունը ծառայողական մեքենաների վրա տարեկան ավելի շատ գումար է ծախսում, քան սահմանամերձ բնակավայրերի: Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, մենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն: Մինչդեռ իր գործը ժողովրդի համար գործի ու տուն գնալու պայմանն ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը ավտոբուսի մեջ է, երթուղայինի մեջ է: Տրանսպորտի նախարարության պաշտոնյայի գործը միջմարզային տրանսպորտ ապահովելն է, բայց նրան ճոխ մեքենա ենք տալիս, ասում ենք՝ ախպեր, գնա մարզ, արի: Իր գործը երթուղայինների մեջ է, թող մի հատ նստի, տեսնի մարդիկ ոնց են գնում-գալիս»։ Ավելին, պատգամավորը կարծում է նաև, որ պետք է վերահսկողություն սահմանվի, որ պաշտոնյաների ընտանիքների անդամները ծառայողական ավտոներով չգնան խանութ ու ռեստորան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ